-
22.07.2017|
09:58
Թումո կենտրոնի նոր նախաձեռնությունը՝ անալոգային արվեստների և արհեստների զարգացմամբ զբաղվող «Թումո ստուդիաները» համագործակցում է Արվեստ Հայաստան հիմնադրամի հետ՝ Standart ժամանակակից արվեստի տրիենալեի դասընթացների ծրագրի շրջանակներում։
-
21.07.2017|
09:01
«Marketers Community» հիմնադրամը հայտարարում է Հայաստանում առաջին բիզնես դպրոցի մեկնարկի մասին: Դասընթացները կանցկացվեն «Կոնգրես» հյուրանոցում՝ շաբաթական 2 օր, երեկոյան ժամերին: Բիզնես դպրոցն իր դռները կբացի սեպտեմբերի 11-ին: Մեկ տարվա կուրսի տևողությունը 6 ամիս է, յուրաքանչյուր տարվա մասնակիցների քանակը` մինչև 35: Սովորել կարող են 18 տարեկանից բարձր քաղաքացիները:
-
21.07.2017|
09:00
Թանգարանային կրթության կենտրոնի, Դի-Վի-Վի Ինթերնեյշնըլի (Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտ) հայաստանյան կենտրոնի և Գերմանիայի թանգարանների ասոցիացիայի միջև 2016 թ. նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հայաստանյան թանգարաններից ընտրված 11 մասնագետներ հուլիսի 3-9-ին վերապատրաստման դասընթաց են անցել Գերմանիայի թանգարաններում:
-
21.07.2017|
00:50
«Իրատեսի» հյուրը ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍՆ է: Մեր զրույցը անդրադարձ է նրա նոր՝ «Շարական» ժողովածուին:
-
18.07.2017|
14:13
ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող ռուսական արվեստի թանգարանում (հասցե` Իսահակյան 38) յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 19:00 շարունակվում են հայ և համաշխարհային արվեստի պատմության դասախոսություն-հանդիպումները:
-
18.07.2017|
09:57
«Իրատեսի» զրուցակիցը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր ՄԵՐԻ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ է: Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայում երիտասարդ երգչուհին հանդես է եկել գլխավոր դերերգով` արժանանալով հանդիսատեսի համակրանքին և ուշագրավ գնահատականների:
-
18.07.2017|
09:54
Այս տարի տոնվում է Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ԳԵՎՈՐԳ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ 70-ամյակը։ Օրերս Երևանում կայացած «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում կայացավ համերգ՝ նվիրված մաեստրոյի հոբելյանին։
-
18.07.2017|
09:52
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ զրուցել ենք վերջերս լույս տեսած «Ճերմակ աղավնի» պատմվածքների ժողովածուի առիթով: Նրա պատմվածքները տպագրվել են ՌԴ-ում լույս տեսնող «Գործարար» ամսագրում, տեղական հանդեսներում և թերթերում: «Ճերմակ աղավնի» գրքում տեղ են գտել հեղինակի վերջին տարիների ստեղծագործությունները:
-
18.07.2017|
00:32
Երևանի «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնն ավարտեց իր աշխատանքը: «Մոսկվա» կինոթատրոնում փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարվեցին մրցանակակիրների անունները և ցուցադրվեց ազգությամբ հրեա ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» ֆիլմը, որը պատմում է «Խոստում» ֆիլմի ստեղծման և Հայոց ցեղասպանության շուրջ ծավալվող տարատեսակ մոտեցումների մասին:
-
17.07.2017|
15:38
Քաղաքի կողքով անցնում է հրաժեշտի տխրությունը: Բազում հերթեր տեսած քաղաքում բարի մեկը անվճար հաց է բաժանում: